Լոռու մարզում հողի ապօրինի դուրսբերման գործով նյութերն ուղարկվել են ՀՀ դատախազություն
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Լոռու մարզի Գուգարք համայնքի վարչական տարածքում հայտնաբերել են «Դորոժնիկ» ՍՊԸ-ի կողմից անտառային հողերի ապօրինի դուրսբերում։
215,67 խմ ծավալով հողի ապօրինի դուրսբերման հետևանքով բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է ավելի քան 2 միլիոն ՀՀ դրամ։

Գործի նյութերն ուղարկվել է Լոռու մարզի դատախազություն։