կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Լիտվայի ՆԳ նախարարության հետ համագործակցությունն ամրապնդվում է. ՆԳՆ ՄՔԾ պատվիրակությունն այցելել է Լիտվայի Հանրապետություն

Լիտվայի ՆԳ նախարարության հետ համագործակցությունն ամրապնդվում է. ՆԳՆ ՄՔԾ պատվիրակությունն այցելել է Լիտվայի Հանրապետություն

ԵՄ կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակում՝ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության մի խումբ աշխատակիցներ մայիսի 13-ից 17-ը ճանաչողական այցով մեկնել էին Լիտվայի Հանրապետություն։

Այցի նպատակն էր ծանոթանալ Լիտվայի ՆԳՆ Միգրացիոն դեպարտամենտի և ենթակա ստորաբաժանումների աշխատանքին։

Հանդիպման ընթացքում ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցներին ներկայացվել են Միգրացիոն դեպարտամենտի կառուցվածքը և գործառույթները։

Պատվիրակության անդամներն ծանոթացել են նաև դեպարտամենտի Վիլնյուսի բաժնի, Անձը հաստատող փաստաթղթերի անհատականացման կենտրոնի, Զանգերի կենտրոնի, Պետական ձեռնարկությունների ռեգիստրների կենտրոնի և Վիլնյուսի միջազգային տան աշխատանքներին։

Միգրացիոն դեպարտամենտ ճանաչողական այցի ընթացքում ձեռք բերված փորձը կնպաստի ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բարեփոխումների հաջող իրականացմանը։

  • Կիսվել: