երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Լևոն Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացվել. պաշտպան

Լևոն Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացվել. պաշտպան

Քննիչը և դատախազը միջնորդել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Լևոն Քոչարյանի կալանքը երկարաձգել 2 ամսով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Միջնորդության ներկայացման ընթացքում դատախազը պնդեց, որ որևէ փաստական տվյալ չունեն Լևոն Քոչարյանի ոչ պատշաճ վարքագծի վերաբերյալ, բայց պետք է մնա կալանավորված: Սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 11-ը վարութային գործողություն չանելու մասով, որևէ դիրքորոշում չունի, բայց պնդում է, որ պետք է Լևոն Քոչարյանը մնա կալանավորված»,- գրել է նա:

Նշենք, որ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ Լևոն Քոչարյանին բերման էին ենթարկել, ապա նա տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղից էլ նրան ձերբակալել էին: Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի հաղորդմամբ` ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ Լ. Քոչարյանը չորս կարմիր բերետավորի է ծեծել:

 

  • Կիսվել: