շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Լենինգրադի երեխաների հիշատակին նվիրված հուշարձանը պղծած քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

Լենինգրադի երեխաների հիշատակին նվիրված հուշարձանը պղծած քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

ՌԴ դրոշի ատրիբուտները պղծած Սամվել Շիրինյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին  հայտնում է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Ըստ նրա՝ հայտնաբերված և ՔԿ ներկայացված Երևան քաղաքի բնակչին ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը՝ հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ)։

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Երևանում ՀՀ քաղաքացիներից մեկը պղծել էր պաշարված Լենինգրադի երեխաների հիշատակին նվիրված հուշարձանը։ Նա ծաղկեպսակներից պոկել և տրորել է Ռուսաստանի դրոշի գույներով ժապավենը՝ նկարահանելով իր գործողություններն ու հրապարակելով տեսանյութը։ Միջադեպից հետո Երևանում Ռուսական տան ղեկավարը դիմել էր գլխավոր դատախազին՝ դատապարտելով կատարվածը, դատախազությունից էլ նշել էին, որ դիմումը ստացվել է և ընթացքի մեջ է։

Ռուսաստանի Դաշնությունը դատապարտել է Երեւանում շրջափակված Լենինգրադի երեխաների հուշարձանի պղծումը։

  • Կիսվել: