երկուշաբթի, սեպտեմբեր 28
28 / 9 / 2026
Կրակոցներ Երևանում. կա ձերբակալված

Կրակոցներ Երևանում. կա ձերբակալված

Սեպտեմբերի 26-ին կրակոցներ են հնչել Երևանում։

Ժամը 02:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդանի կիրճում՝, ռեստորանային համալիրներից մեկի մոտ, կրակոցներ են հնչել։

Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ եղել են դեպի օդ կրակոցներ գազային ատրճանակից, կրակոցներ արձակած անձը տեղում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է քննչական կոմիտե: 

  • Կիսվել: