հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կրակոցներ Երևանում. գլխի շրջանում հրազենային վնասվածք ստացած տղամարդը մահացել է

Կրակոցներ Երևանում. գլխի շրջանում հրազենային վնասվածք ստացած տղամարդը մահացել է

Օգոստոսի 7-ին ժ.01.00-ին «Աստղիկ» Բ/Կ-ից ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «գլխի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ. այս մասին տեղեկացանք ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

Ժամը 02.45-ին բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ վերջինս գիտակցության չգալով մահացել է: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Ռ.Մելիքյան փողոցում անհայտ անձը կրակել է նրան զրկելով կյանքից:

Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: