հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կոտայքի բնակչի տան բակում տեղի ունեցած պայթյունի գործով կա ձերբակալված անձ․ ՔԿ

Կոտայքի բնակչի տան բակում տեղի ունեցած պայթյունի գործով կա ձերբակալված անձ․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Կոտայք համայնքի բնակչի տան բակում տեղի ունեցած պայթյունի դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1989թ.:

Հիշեցնենք, որ 2021թ. նոյեմբերի 13-ին՝ ժամը 02.00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած  անձը, ուրիշի գույքը հանրավտանգ եղանակով վնասելու դիտավորությամբ, պայթուցիկ սարք էր նետել Կոտայք համայնքի բնակչի առանձնատան բակ, որի պատճառով տեղի էր ունեցել պայթյուն:

32-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ վերոնշյալ հանցավոր արարքը կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։                                                                                   

  • Կիսվել: