կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Կոռուպցիայի կանխարգելման գործում կարևորվում է քաղհասարակության ներգրավվածությունը

Կոռուպցիայի կանխարգելման գործում կարևորվում է քաղհասարակության ներգրավվածությունը

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի կանխարգելման գործընթացում ակտիվ ներգրավվածություն ունեցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մանրամասներ են հայտնել կոռուպցիայի կանխարգելման գործընթացում իրենց կողմից իրականացվող ծրագրերի մասին և նշել այն խնդիրները, որոնք արդիական են և դրանց լուծման համար պահանջվում է նաև պետության աջակցությունը:

ՀՀ արդարադատության  նախարար Կարեն Անդրեասյանը պատրաստակամություն է հայտնել կոռուպցիայի կանխարգելմանը նպաստող խնդիրները պահել օրակարգում և անձամբ կամ ոլորտը համակարգող փոխնախարարի միջոցով պարբերաբար անդրադառնալ հրատապ հարցերին և դրանց լուծման ուղիներին:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանն էլ կարևորել է նման ձևաչափով հանդիպումների կազմակերպումը և հույս է հայտնել, որ դրանք կկրեն շարունակական բնույթ և յուրաքանչյուր հաջորդ հանդիպմանը կունենան տեսանելի արդյունքներ:

Հանդիպման ընթացքում, ի թիվս մի շարք հարցերի, պայմանավորվածություն է ձեռք բերվել ամրապնդել փոխգործակցությունը և կոռուպցիայի կանխարգելմանը նպաստող աշխատանքային քննարկումները դարձել առավել հաճախակի:

  • Կիսվել: