ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կողոպուտի մեղադրանքով հետախուզվողը տեղափոխվել է Հայաստան

Կողոպուտի մեղադրանքով հետախուզվողը տեղափոխվել է Հայաստան

Ներքին գործերի նախարարության ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ խմբի կողմից մարտի 24-ին Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 30-ամյա Սերոբ Դ.-ն, որը 2021 թ. հոկտեմբերի 29-ից ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (Կողոպուտը) 3-րդ մասի մեղադրանքով: Այս մասին հայտնեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։ 

Խափանման միջոցը՝ կալանք:Նա փոխանցվել է ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողներին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: