երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կներդրվի դատարանում գրավոր ընթացակարգով իրականացվող նոր վարույթի տեսակ՝ համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթը

Կներդրվի դատարանում գրավոր ընթացակարգով իրականացվող նոր վարույթի տեսակ՝ համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթը

Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Նախարարի տեղակալը նշել է՝ նախագծով սահմանվել է վարութային գործողությանը կամ դատական նիստին անձի մասնակցությունը խոչընդոտող հիվանդությունը հաստատող փաստաթղթի ձևի և տրամադրման կարգի համար: Ոչ մեծ ծանրության հանցագործություններով հանրային մեղադրանքի գործերի դատաքննությունը պարզեցնելու և արագացնելու նպատակով, ներդրվել է դատարանում գրավոր ընթացակարգով իրականացվող նոր վարույթի տեսակ՝ համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթը, որը նպաստում է քրեական գործերի քննության օպտիմալացմանը, ավելորդ ծախսերի նվազեցմանը և չի սահմանափակում անձի արդար դատաքննության իրավունքը, ինչպես նաև բարելավում է նրա իրավական վիճակը՝ նախատեսելով դատարանի կողմից նրա նկատմամբ միայն ամենամեղմ պատիժը նշանակելու հնարավորություն:

  • Կիսվել: