կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Կինը մարմնի ինտիմ հատվածում թաքցրած թմրամիջոցը փորձել է անցկացնել ՔԿՀ․ խուզարկությամբ թմրամիջոցը հայտնաբերվել է

Կինը մարմնի ինտիմ հատվածում թաքցրած թմրամիջոցը փորձել է անցկացնել ՔԿՀ․ խուզարկությամբ թմրամիջոցը հայտնաբերվել է

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, «Վանաձոր» ՔԿՀ աշխատակիցները, համագործակցելով ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցների հետ, իրականացրել են հատուկ օպերացիա։ Ժամը 13։30-ի սահմաններում ՔԿՀ է եկել դատապարտյալներից մեկի կինը, ում հատկացվել է օրինական կարճատև տեսակցություն։

Կնոջը անձնական խուզարկության են ենթարկել, որի արդյունքում սպորտային կոշիկի մեջ հայտնաբերվել է փայլաթիթեղով փաթեթավորված բջջային հեռախոս, իսկ արդեն կանանց սենյակում կին աշխատակցի կողմից անձնական խուզարկության  արդյունքում նրա սեռական օրգանում հայտնաբերվում է պոլիէթիլենային փաթեթ։ 

Բացելով փաթեթը՝ այնտեղ հայտնաբերվում էթմրանյութի նմանվող կանաչ զանգված, ինչպես նաև բջջային հեռախոսի համար լիցքավորման լար։ Փաստի առթիվ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ 

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կնոջ դատապարտյալ ամուսինը խոստովանել է, որ իր կնոջ մոտ հայտնաբերված արգելված իրերը կինը կարճատև տեսակցության ժամանակ պետք է հանձներ իրեն։ 

  • Կիսվել: