երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Խնդիրը բացառապես իրավական է․ Ֆիդանյանը՝ Ազատության հրապարկում նստացույցի և վրաններ տեղադրելու արգելքի մասին

Խնդիրը բացառապես իրավական է․ Ֆիդանյանը՝ Ազատության հրապարկում նստացույցի և վրաններ տեղադրելու արգելքի մասին

Խնդիրը բացառապես իրավական է։ Մենք ունենք հավաքների իրականացման համապատասխան իրավակարգավորումներ և օրենք։ Այս մասին այսօր կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ընթացքում խոսելով Ազատության հրապարկում նստացույցի և վրաններ տեղադրելու արգելքի մասին ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։   

«Հավաքներ իրականացնելու վերաբերյալ պետք է լինեն համապատասխան ծանուցումներ և տեղեկացումներ, որոնց ընդունման դեպքում  հնարավոր կլինի միայն համապաստախան տեխնիկական կամ այլ բնույթի սարքավորումներ տեղադրել։ Ինքնաբուխ ակցիաների, շտապ հավաքների դեպքում պետք է դրանց մասին ևս տեղեկացնել։ Շտապ ակցիա հասկացությունը իր մեջ ներառում է բացառապես 6-ժամյա գործունեություն։ Մինչդեռ ոստիկանությունը  շտապ ակցիայի անցկացման  վերաբերյալ  ծանուցում ստացել է ամսի 19-ին, և բնականաբար 6 ժամը չէր կարող տևել մինչև այսօր»,- ասաց Ֆիդանյանը ։ 

Հարցին, թե 2018-ի հավաքների ժամանակ ծանուցումներ եղել էին նա պատասխանեց․

«Ես չեմ կարող ասել 2018-ին  կամ դրանից առաջ և հետո ծանուցումներ եղել են, թե ոչ։ Ես կարող եմ պատասխանել այս պահի դրությամբ ծանուցումների հետ կապված հարցերին» ։

  • Կիսվել: