շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Խարդախության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

Խարդախության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 29-ի ժամը 10-ին Երևան քաղաքի Վրացյան փողոցում հայտնաբերել և Մասիսի բաժին են տեղափոխել 25-ամյա Արգամ Բ.-ին, որը մարտի 15-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:

 

Հետախուզվողը ներկայացվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներին։

 
 

  • Կիսվել: