երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Խաչատուրյանը նոր դատավոր է նշանակել

Խաչատուրյանը նոր դատավոր է նշանակել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Սարգիս Արմենակյանը նշանակվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի հուլիսի 10-ի ԲԴԽ-71-Ո-135 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
 

Սարգիս Արմենակյանին նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր»,- ասված է հրամանագրում:

  • Կիսվել: