երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Խաչատուր Սուքիասյանի կողմից Սերժ Սարգսյանի բարի համբավն արատավորող զրպարտչական տեղեկությունները հերքելու պահանջով հայց կհարուցվի․ Մակինյան

Խաչատուր Սուքիասյանի կողմից Սերժ Սարգսյանի բարի համբավն արատավորող զրպարտչական տեղեկությունները հերքելու պահանջով հայց կհարուցվի․ Մակինյան

Փաստաբան Ամրամ Մակինյանն իր ֆեյսբուքյան  էջում տեղեկացրել է, որ հայցի հարուցում է նախապատրաստում ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բարի համբավն արատավորող զրպարտչական հայտարարությունների վերաբերյալ։

«Այսօր ՀՀ Ազգային Ժողովում պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կողմից Հայաստանի Հանրապետության երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի բարի համբավն արատավորող ակնհայտ զրպարտչական տեղեկությունները հերքելու պահանջով նախապատրաստում եմ հայցի հարուցում…»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ այսօր Խաչատուր Սուքիասյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանը Բադեն-Բադենում միլիոնավոր դոլարներ է «կրվել»՝ պնդելով, թե դա արվել է զենք գնելու, զինվորների, կրթության ու առողջապահության ոլորտների հաշվին։

 

  • Կիսվել: