շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կդարձվի անպիտան և կվերադարձվի. ինչ փոփոխություն է առաջարկվում զենքով պարգևատրվածների համար

Կդարձվի անպիտան և կվերադարձվի. ինչ փոփոխություն է առաջարկվում զենքով պարգևատրվածների համար

 Զենքով պարգևատրված անձանցից կարող են վերցնել այն, անպիտան դարձնել, ապա վերադարձնել սեփականատիրոջը։ Այս մասին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը։
 
Նշենք, որ քննարկվում է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Հեղինակը ՔՊ–ական պատգամավոր, հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանն է։
 
«Առաջարկում ենք վերցնել զենքով պարգևատրված անձնաց մոտ եղած զենքը, մալել, ապա վերադարձնել տվյալ անձին, որովհետև դա իր սեփականությունն է։ Նախագծով առաջարկվում էր առգրավել այդ զենքերը, բայց հաշվի առնելով մեր քննարկումներն ու այն տրամաբանությունը, որ անձը այդ պարգևատրված զենքի սեփականության իրավունք ունի, ճիշտ կլինի գործող կարգավորումը փոխել։ Զենքը կդարձվի անպիտան ու կվերադարձվի տիրոջը»,– նշեց Սարգսյանը։

  • Կիսվել: