հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Կառուցապատողը բողոքարկել է հօգուտ «Օրրանի» կայացված դատարանի որոշումը

Կառուցապատողը բողոքարկել է հօգուտ «Օրրանի» կայացված դատարանի որոշումը

Փետրվարի 22-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կկայանա «Օրրան» բարեգործական կազմակերպության հարևանությամբ կառուցվող շենքի շինարարական աշխատանքների արգելքի վերացման պահանջով նախնական նիստը։

Նշենք, որ վարչական և Երևանի քաղաքացիական դատարանները կայացրել էին որոշում, որով պարտադրել էին կառուցապատողին կասեցնել ապօրինի շինարարությունը։ Սույն որոշումը բողոքարկվել էր պատասխանող կողմի՝ կառուցապատողի կողմից։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին «Օրրան» բարեգործական կազմակերպությունը հրավիրել էր մամումի ասուլիս ահազանգելու իր հարևանությամբ կառուցվող ապօրինի շինարարության մասին, որը խախտելով օրենքով սահմանված թույլատրելի 6 մետր հեռավորությունը, կառուցվում է Օրրանից 1,6 մետր հեռավորության վրա՝ վտանգի տակ դնելով ամեն օր Օրրան հաճախող հարյուրավոր երեխաների, աշխատակիցների և հյուրերի կյանքը։

«Օրրանը» բարեգործական կազմակերպություն է, որն արդեն 23 տարի է ամենօրյա օգնություն է ցուցաբերում կարիքավոր ընտանիքների և երեխաների։

  • Կիսվել: