հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Կարեն Անդրեասյանը կուսակցության ղեկավար մարմնի անդամ է․ հրավիրում եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և ԲԴԽ-ի ուշադրությունը․ փաստաբան

Կարեն Անդրեասյանը կուսակցության ղեկավար մարմնի անդամ է․ հրավիրում եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և ԲԴԽ-ի ուշադրությունը․ փաստաբան

Կարեն Անդրեասյանը հանդիսանում է կուսակցության ղեկավար մարմնի անդամ։ Համաձայն ՀՀ Սահմանադրության 46-րդ հոդվածի 2-րդ մասի՝ դատավորները չեն կարող լինել կուսակցության անդամ: Ինչպես գիտեք, Բարձրագույն խորհրդի նախագահը դատավոր է: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Համաձայն ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական գրանցման գործակալության տվյալների համաձայն Կարեն Արեսի Անդրեասյանը, ով ներկայումս զբաղեցնում է ՀՀ ԲԴԽ նախագահի պաշտոնը և հանդիսանում է դատավոր, 2016 թվականից մինչ օրս հանդիսանում է «Համախմբում» կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի անդամ:

Չեմ պնդում, թե Կարեն Անդրեասյանն ակտիվ զբաղվում է քաղաքական գործունեությամբ հենց այդ կուսակցությունում, բայց փաստն իրավաբանորեն արձանագրված է, որի վերաբերյալ հրավիրում եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (կուսակցական լինելու հայտարարգրման մասով) և Բարձրագույն դատական խորհրդի անդամների ուշադրությունը»,- նշել է նա։

 

  • Կիսվել: