շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կապանի բաժնում ձերբակալվածների նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու դեպքով նյութեր են նախապատրաստվում. ՀՔԾ

Կապանի բաժնում ձերբակալվածների նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու դեպքով նյութեր են նախապատրաստվում. ՀՔԾ

Հատուկ քննչական ծառայությունը ստացել է ոստիկանության Կապանի բաժնում ձերբակալված անձանց նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումները և դրանց հիման վրա նյութեր է նախապատրաստում։ Այդ մասին հայտնում են ՀՔԾ մամուլի ծառայությունից։

Ոստիկանության Կապանի բաժնում ձերբակալված անձանց նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել էին ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ:

Հիշեցնենք, որ օրերս խուզարկություն  կատարվել Քաջարան համայնքապետի և իր մերձավորների բնակարաններում։ 4 հոգի բերման է ենթարկվել ոստիկանության կողից։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի փոխանցմամբ նրանց նկատմամբ Կապանի ոստիկանության բաժանմունքում բռնույթյուն է կատարվել։ 

  • Կիսվել: