կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կա՞ն արդյոք Հայաստանում քաղբանտարկյալներ. ՄԻՊ-ի պարզաբանումը (տեսանյութ)

Կա՞ն արդյոք Հայաստանում քաղբանտարկյալներ. ՄԻՊ-ի պարզաբանումը (տեսանյութ)

Եթե Հայաստանում քաղբանտարկյալների մասին միջազգային չափանիշներին համատասխանող տեղեկություններ լինեն, հրապարակային կխոսեմ։ Այս մասին փետրվարի 28-ին Հանրային ՀԸ-ի եթերում ասել է մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Եթե դեռ չեմ խոսել այդ մասին, նշանակում է՝ այդ տվյալները ոչ միայն առկա չեն, այլև իմ կողմից հաստատված չեն:

Նա հավաստիացրել է, որ մշատպես խոսել է առկա տարբեր խնդիրների՝ թե՛ գործերի քննության, թե՛ կալանքի ինստիտուտի մասին:

՛՛Դրանք միանշանակ խնդրահարույց են Հայաստանում և պետք է լուծում ստանան՛՛,-ասել է ՀՀ ՄԻՊ-ը:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: