կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
«Ջիպի» վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա տղայի․ ՃՏՊ-ները՝ Հայաստանում

«Ջիպի» վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա տղայի․ ՃՏՊ-ները՝ Հայաստանում

Դեկտեմբերի 4-ին, ժամը 16.20-ին, Երևանի Կորյունի և Տերյան փողոցների խաչմերուկում «Ջիպ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դեկտեմբերի 4-ին, ժամը 13.35-ին, Երևանի Նուբարաշենի խճուղում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 68-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դեկտեմբերի 4-ին, ժամը 13.07-ին, Երևանի Սեբաստիայի և Միքայելյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դեկտեմբերի 4-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ճանապարհից Ջրամբար գյուղ տանող ճանապարհի 2-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել: 20-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դեկտեմբերի 4-ին, ժամը 18.20-ի սահմաններում, Մխչյան-Դիտակ գյուղամիջյան ճանապարհին «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Բելառուս 82» տրակտորի կցորդիչին. «ՎԱԶ-2109»-ի չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դեկտեմբերի 04-ին, ժամը 00.30-ին, Վարդենիկ բնակավայրի Կամո Շահինյան փողոցում «ԳԱԶ-33023» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դեկտեմբերի 4-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Սևան քաղաքի Շահումյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

Դեկտեմբերի 3-ին, ժամը 23.00-ին, Սյունիքի մարզի Նորավան բնակավայրում «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ջրահեռացման բետոնե պատին. 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դեկտեմբերի 4-ին, ժամը 19.10-ի սահմաններում, Իջևանի Երևանյան փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-3302» և «Մերսեդես Ե» մակնիշի ավտոմեքենաներ.«Մերսեդես Ե»-ի 36-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

  • Կիսվել: