երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Իշխանությունը ցույց է տալիս Բաքվին, որ մենք պայքարելու ենք այն անձանց դեմ, որոնք ցավ են պատճառել ձեզ. Արծվիկ Մինասյան

Իշխանությունը ցույց է տալիս Բաքվին, որ մենք պայքարելու ենք այն անձանց դեմ, որոնք ցավ են պատճառել ձեզ. Արծվիկ Մինասյան

Բոլոր տիպի քաղաքական հետապնդումները պետք է ինչ-որ ձեւով իրավական փաթեթավորում ստանան. Ցավոք սրտի, մեր երկրում որդեգրվել է ավելի շատ քրեաիրավական փաթեթավորումը, քան թե վարչաիրավական կամք քաղաքացիաիրավական: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Հետեւաբար բոլոր գործերում, որով անցնում են ռազմական, պետական, քաղաքական գործիչները, ներկայացվող մեղադրանքը այնքան անխոցելի պետք է լինի, որ քաղաքացիների մոտ երեւա, որ դա մաքուր իրավական գործընթաց է: Մինչդեռ մենք ականատես ենք եղել, որ քաղաքական ղեկավարությունը իր տարբեր պաշտոնյաների միջոցով ձեւակերպումներ է տվել, ըստ էության, քրեական հանցակազմի մեջ մեղադրելով քաղաքական, ռազմական տարբեր գործիչների: Երկրորդ, ակնհայտ է, որ այն գործարքը»,-ասաց նա:

Անդրադառնալով Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հարուցված քրեական գործին, Մինասյանն ասաց. «Այսպես կոչված Արմաշի տարածքների օտարման  գործրքները մաքուր քաղաքացիաիրավական հարաբերություններ են, այստեղ քրեաիրավական գնահատական տալը նշանակում է պարզապես կիրառել միջոցներ, որ կարողանաս անձին լրացուցիչ ցավ պատճառել: Երրորդ, ի՞նչն է խանգարում քննությունն իրականացնել առանց ձերբակալության:

Երեք դեպքում կարող եք ձերբակալել. Անմիջականորեն ծագած հիմնավոր կասկած, որն այս դեպքում բացակայում է, որովհետեւ այդ կասկածը ծագել էր 2-3 տարի առաջ, ոչ թե հիմա:

Երկրորդը, եթե դու ուզում ես կալանավորում կիրառել, այսինքն կալանքը որպես խափանման միջոց, բայց իրականում որպես պատժի միջոց ես կիրառում, եւ վերջապես երրորդը, եթե անձը խախտել է կիրառված խափանման միջոցի կանոնները, այդ ժամանակ կարող ես ձերբակալել: Այսինքն սա հստակ քաղաքական հետապնդման փորձ է, եւ սա նոր չի սկսվել:

Շատ պարզ մի բան կա. ՀՀ գործող իշխանությունը ցույց է տալիս իր գործընկեր Ադրբեջանի իշխանությանը, որ մենք պայքարելու ենք բոլոր այն անձանց դեմ, որոնք ժամանակին ցավ են պատճառել ձեզ»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

  • Կիսվել: