ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Իրինա Յոլյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում․ Նա հրաժարվել է ցուցմունք տալ

Իրինա Յոլյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում․ Նա հրաժարվել է ցուցմունք տալ

Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և հրաժարվել է ցուցմունք տալ։ Այս մասին հայտնեց Յոլյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ Ըստ պաշտպանի ձերբակալությունը  համարում են ոչ իրավաչափ։

Նշենք, որ այսօր դատարանը քննում է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի կալանավորման հարցը։

«Ինչ վերաբերում է մեղադրանքին, ապա խոսքը Քրեական օրենսգրքի 179 հոդվածի մասին է, դա իրենից ներկայացնում է յուրացման և վատման հանցակազմը»,–ասաց նա և պարզաբանեց, որ այսինքն՝ տրամադրվել են օգնություն այնպիսի անձանց, որոնք կարիքավոր չեն։

«Մենք մեղադրանքը չենք ընդունում, հրաժարվել ենք ցուցմունք տալուց։ Բայց պայմանականորեն ընդունենք կարգը խախտել է, և օգնություններ է տրամադրվել ոչ կարիքավոր մարդկանց, և եթե կա կարգի խախտում, այն իր մեջ կարող է պարունակել կարգապահական զանցանքի հատկանիշներ, տվյալ դեպքում ինչպե՞ս  է վարույթ իրականացնող մարմինը տվել սահմանումը կարգապահական զանցանքի և հանցագործության»–ասաց նա։

Պաշտպանը նկատեց, որ տիկին Յոլյանը միշտ քննադատել է այս իշխանությանը, և մենք ականատես ենք լինում, որ ովքեր քննադատում են իշխանությանը, քիչ ժամանակ անց գտնվում են անազատության մեջ, կամ նվազագույնը ձեռք են բերում մեղադրյալի կարգավիճակ։

  • Կիսվել: