Իրավապահները խուզարկություններ են իրականացնում Իշխան Սաղաթելյանի տանը
Իրավապահները մտել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի տուն։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտնել է, որ իրավապահները Իշխան Սաղաթելյանի տուն են մտել 8։30–ի ահմաններում։ Նա տեղեկացրել է, որ իրեն և փաստաբան Սերգեյ Հարությունյանին թույլ չեն տալիս մտնել ներս։
Հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակում են իրավապահները գործողություններ իրականացնում։
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը հայտնել է, որ Իշխան Սաղաթելյանի բնակարանի խուզարկությունն ավարտվել է, բնականաբար ոչինչ չի հայտնաբերվել։ Նա նշել է, որ այժմ փորձում են խուզարկել նրա ավտոմեքենաները։
Ավելի ուշ ՔԿ-ից ևս հաստատեցին խուզարկության մասին լուրերը՝ նշելով որ Իշխան Սաղաթելյանի տանը քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական և վարութային գործողություններ:


