շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իրավապահները հայտնաբերել են «օրենքով գող» Օշականցի Գևորիկի 21-ամյա որդուն․ նա խուսափել էր զինծառայությունից

Իրավապահները հայտնաբերել են «օրենքով գող» Օշականցի Գևորիկի 21-ամյա որդուն․ նա խուսափել էր զինծառայությունից

Երեկ՝ հունվարի 31-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Արագածոտնի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, թե որտեղ է գտնվում Օշական գյուղի բնակիչ 21-ամյա Սարգիս Մելիքյանը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

ԱԱԾ աշխատակիցներն ու ոստիկանները Օշականում հայտնաբերում են Ս. Մելիքյանին և բերման ենթարկում ոստիկանության Աշտարակի բաժին:

Վերջինիս նկատմամբ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2023 թվականի հունիսին խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ նախկին ՔրՕրի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (զինվորական ծառայությունից խուսափել):  

Նա քրեական աշխարհում հայտնի «օրենքով գող» Օշականցի Գևորիկի որդին է:

Մելիքյանը տեղափոխվել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ:

  • Կիսվել: