երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշшռք առաջարկած տղամարդը ձերբակшլվել է

Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշшռք առաջարկած տղամարդը ձերբակшլվել է

Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից:

Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկները հունիսի 17-ին Երևան-Մեղրի ճանապարհի 148-րդ կմ հատվածում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել են 68-ամյա տղամարդու վարած «Լեքսուս-470» մակնիշի մեքենան։ Իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին։ 

Աբովյան քաղաքի բնակիչ 68-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վայքի բաժին։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե։

  • Կիսվել: