կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Մեքենան վարել էր առանց վարորդական վկայականի.10 հազար դրամ էր դրել պարեկային մեքենայի նստատեղին, որի համար ձերբակալվել է

Մեքենան վարել էր առանց վարորդական վկայականի.10 հազար դրամ էր դրել պարեկային մեքենայի նստատեղին, որի համար ձերբակալվել է

Մայիսի 23-ին, կեսգիշերն անց, Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում ծառայություն իրականացնելիս պարեկները կանգնեցրել են Եղվարդ քաղաքի 18-ամյա բնակչի վարած «ՎԱԶ-21115» մակնիշի մեքենան: Ստուգմամբ պարզվել է, որ նա տրանսպորտային միջոցը վարել է առանց վարորդական իրավունքի վկայականի: Իրավախախտումը չարձանագրելու համար 44-ամյա ուղևորը 10000 դրամ էր դրել պարեկային ծառայության մեքենայի նստելատեղին:

 

Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին, իսկ մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

 

Եղվարդի բնակիչ 44-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե:

  • Կիսվել: