երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իր տանը սալիկների արտադրություն է կազմակերպել՝ չունենալով դրա իրավունքը

Իր տանը սալիկների արտադրություն է կազմակերպել՝ չունենալով դրա իրավունքը

Վաղարշապատի համայնքային ոստիկանները ստացել էին տեղեկություն, որ Էջմիածնի չարենցի փողոցում մի քաղաքացի  կազմակերպել է սալիկների արտադրություն, սակայն չունի համապատասխան փաստաթղթեր:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկաններն այցելել են այդ քաղաքացուն: Նա ոստիկաններին ներս է հրավիրել եւ ասել, որ ունի արտադրամաս, սալիկներ է արտադրում եւ իրացնում, բայց առանց փաստաթղթավորման:

Վաղարշապատի ոստիկանները փաստաթղթերն ուղարկել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: