կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ինձ համար այնքան էլ ընդունելի չէ ՍԴ և Վճռաբեկ դատարանների միավորմամբ Գերագույն դատարանի ստեղծումը. Խունդկարյան

Ինձ համար այնքան էլ ընդունելի չէ ՍԴ և Վճռաբեկ դատարանների միավորմամբ Գերագույն դատարանի ստեղծումը. Խունդկարյան

«Իմ համար այնքան էլ ընդունելի չէ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորմամբ Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգը»,- այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցին։

Նրա խոսքով՝ ներկայումս Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի գործառույթները էականորեն տարբերվում են միմյանցից:

«Մենք՝ դատավորներս, շատ ավելի պահպանողական բնավորություն ունենք, և, իմ կարծիքով, դատական իշխանության հետ կապված ցանկացած գործողություն պետք է ավելի շատ բխի պահպանողական մտածելակերպից: Ինձ համար կտրուկ փոփոխություններն անընդունելի են, և շատ ավելի արժեքավոր են իրավիճակները ֆիքսելը և հասկանալը, թե որոնք են խնդիրները, և դրանք վերացնելը, քան շատ ավելի մեծ անորոշության գնալը և նոր միայն հասկանալը, թե ինչքան նոր խնդիրներ կարող են ստեղծվել մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում»,- ասաց Խունդկարյանը՝ հավելելով, որ այդ հարցը որոշողն ինքը չէ»,- ասաց նա։

Երվանդ Խունդկարյանի խոսքով, ցանկացած փոփոխություն պետք է լինի խիստ կշռադատված, և ցանկացած փոփոխության կենտրոնում պետք է լինի մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ իրագործումը:

  • Կիսվել: