ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պարոն Խունդկարյանի հետ մտերիմ հարաբերություններ ունենք. Թովմասյան

Պարոն Խունդկարյանի հետ մտերիմ հարաբերություններ ունենք. Թովմասյան

Ամենավատ ընտրությունը, որը կկատարի այս կազմը՝ առանց արտաքին միջամտության, ՍԴ-ի անկախության, հետագա ինքնուրույն գործունեության համար դա կլինի լավագույն լուծումը, քան արտաքին միջամտության արդյունքում ընտրվի լավագույն թեկնածուն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը։

Դիտարկմանը, թե որոշ իրավապաշտպաններ դժգոհ են Խունդկարյանի թեկնածության առաջադրումից եւ ասում են, թե նրա ու Թովմասյանի միջև տարբերություն չկա, Թովմասյանը պատասխանեց. ՛՛Պարոն Խունդկարյանի հետ մտերիմ հարաբերություններ ունենք։ Հանկարծ ձեր մտքով չանցնի, որ Խունդկարյանի հետ լարված հարաբերություններ են։ Ես իրավապաշտպաններին չեմ արձագանքում՛՛։

Թովմասյանը կարծում է, որ ՍԴ նախագահի թեկնածության համար այլ թեկնածուներ պետք է առաջադրվեին. «Երբ պարոն Խաչատրյանը հանեց իր թեկնածությունը, ես ասացի՝ պարոն Խաչատրյանի հետ չեմ զրուցել, չեմ համաձայնեցրել։ Բայց եթե հանվում է, եւ մնում է մեկ թեկնածու, ապա նման տպավորություն է ստեղծվում»։

ՍԴ դատավորն անդրադարձավ նաև  վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ՍԴ-ում ճգնաժամ այլեւս չկա: Այս առնչությամբ նա ասաց. ՛՛Իմ կարծիքով՝ ճգնաժամը հետեւյալն է, թե արդյոք դուք կարողանու՞մ եք որոշումներ ընդունել, թե՞ ոչ։ Ցավով պետք է արձանագրել, որ ես չգիտեմ աշխարհում որեւէ ՍԴ-ի պրակտիկայում կա՞ նման բան, թե՞ ոչ, երբ 3 ամիս ընդհանրապես որոշումներ չեն կայացվում։ Երբ նայում ենք, թե ինչու եք դադարեցնում դեռեւս նորերին չընտրած, որպեսզի այսպիսի վիճակ ստեղծվի՞։ Գոնե գնային հետեւյալ ճանապարհով. թող շարունակեին պաշտոնավարել մինչեւ նորերի ընտրությունը՛՛։

Թովմասյանը հավելեց, որ  ցանկացած եղանակով շարունակելու է պայքարել մինչեւ Հայաստանում վերականգնվի սահմանադրականությունը:

  • Կիսվել: