ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ներողություն եմ խնդրում պարոն Խունդկարյանից. Ալեքսանդր Ազարյան

Ներողություն եմ խնդրում պարոն Խունդկարյանից. Ալեքսանդր Ազարյան

Դատավորների միության նախագահ ընտրվելուց առաջ իմ պատկերացումները կատարված աշխատանքների մասին այլ էին, այժմ, երբ ծանոթացա կատարված աշխատանքներին, իմ կարծիքը փոխել եմ։ Դատավորների միությունն անտերության մատնված չի եղել, մեծ աշխատանք է կատարվել նախկին նախագահների կողմից: Այս մասին այսօր միջոցառման մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը։

՛՛Օգտվելով առիթից՝ ներողություն եմ խնդրում պարոն Խունդկարյանից (խոսքը ՀՀ դատավորների միության նախագահ, ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Երվանդ Խունդկարյանի մասին է.-խմբ.) իրեն քննադատելու համար, մասնավորապես՝ հունվարի 14-ին արած իմ հայտարարության համար՛՛,-նշեց նա:

Ազարյանի խոսքով՝ նախկին նախագահների աշխատանքները գուցե թափանցիկ չեն եղել,  բայց  զգալի աշխատանքներ են կատարվել։

  • Կիսվել: