ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հունիսի 3-ի դեպքերով ձերբակալվել էր նաև անչափահաս քաղաքացի. դատարանը մերժել է նրան կալանավորել. Վարդևանյան

Հունիսի 3-ի դեպքերով ձերբակալվել էր նաև անչափահաս քաղաքացի. դատարանը մերժել է նրան կալանավորել. Վարդևանյան

Հունիսի 3-ի դեպքերի ժամանակ ոստիկանների հանցագործությունների վերաբերյալ բազմաթիվ տեսանյութեր կան, բայց դեռ ոչ մի ոստիկան ձերբակալված չէ: Այս մասին այսօր ՛՛Դիմադրության՛՛ ակցիաներից մեկի ժամանակ իր ելույթում ասաց ԱԺ պատգամավոր Արամ Վարդևանյանը:

՛՛Այդ օրը եղավ մի դեպք, որն առանձնանում էր մյուսներից. ոստիկանների կողմից բռնության ենթարկվեց, ապա ձերբակալվեց անչափահաս:

Դա չլսված բան է, բայց ուզում եմ լավ լուրը հայտնել, դատարանը մերժել է նրան կալանավորել՛՛,-ասաց պատգամավորը:

 

  • Կիսվել: