շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հшնցակազմի բացակայության հիմքով կարճվել է լրագրող Դավիթ Սարգսյանի և Ցոլակ Ակոպյանի նկատմամբ քրգործը

Հшնցակազմի բացակայության հիմքով կարճվել է լրագրող Դավիթ Սարգսյանի և Ցոլակ Ակոպյանի նկատմամբ քրգործը

Հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է լրագրող Դավիթ Սարգսյանի և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսումնագիտական աշխատանքների հարցերով արդեն նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանի նկատմամբ քրգործը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող-հաղորդավար Դավիթ Սարգսյանը։

«Յոթ ամիս անց նախաքննության մարմինն ի վերջո վճռեց, որ ես ու Ցոլակը խուլիգան չենք, և հանցակազմի բացակայության հիմքով կարճեց մեր հանդեպ հարուցված ծիծաղելի քրեական գործը»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ 2023 թ սեպտեմբերի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ԵՊՀ-ում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Երևան քաղաքի 38-ամյա բնակիչ Ց․Ա․-ն և 32-ամյա բնակիչ Դ․Ս․-ն։ Հաջորդ օրը, նրանց ազատ են արձակել։

 

 

  • Կիսվել: