կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հրազդանի կիրճում ձերբակալել են 50-ամյա տղամարդուն. նրա պայուսակում ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերվել

Հրազդանի կիրճում ձերբակալել են 50-ամյա տղամարդուն. նրա պայուսակում ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերվել

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի պարեկները փետրվարի 9-ի կեսգիշերին Հրազդանի կիրճում հայտնաբերել, ապօրինի կերպով զենք կրելու կասկածանքով ձերբակալել և, իր վարած մեքենայով հանդերձ, ոստիկանության Մաշտոցի բաժին են տարել 50-ամյա մի տղամարդու:

Ոստիկանությունից հայտնում են, որ խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել է CZP-07 տիպի ատրճանակ՝ 2 փամփշտատուփով, որոնք լիցքավորված էին 9,17մմ տրամաչափի ընդհանուր 24 փամփուշտներով:

Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: