կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հրապարակվել է ՍԴ-ի՝ պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ որոշումը

Հրապարակվել է ՍԴ-ի՝ պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ որոշումը

Սահմանադրական դատարանը հրապարակել է պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ որոշումը:

Բարձր դատարանի որոշման համաձայն՝ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ և չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ:

Մասնավորապես՝ ՍԴ –ն հրապարակել է ՀՀ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 295-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով որոշումը:

ՍԴ որոշման մեջ նշված է, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող պահվել անազատության մեջ։ Պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ:

ՍԴ-ն նաև արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը համապատասխանում է Սահմանադրությանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՛՛Հայաստան՛՛ դաշինքը ՍԴ էր դիմել՝ իրենց կալանավորված պատգամավորների հարցով:

  • Կիսվել: