շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Հպարտություն է, երբ միջազգային ամենահեղինակավոր մակարդակներում հայտարարվում է ՀՀ ՄԻՊ-ի անկախ լինելու և երկրում ունեցած դերի մասին. Թաթոյան

Հպարտություն է, երբ միջազգային ամենահեղինակավոր մակարդակներում հայտարարվում է ՀՀ ՄԻՊ-ի անկախ լինելու և երկրում ունեցած դերի մասին. Թաթոյան

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի մի քանի օր առաջվա զեկույցից մեջբերում:
 
«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը «A» կարգավիճակ ունեցող Օմբուդսման և Մարդու իրավունքների ազգային հաստատություն է՝ մարդու իրավունքների և սահմանադրական օրենքով իր կարգավիճակին վերաբերող մյուս ոլորտներում երկարատև փորձով:
Այս հաստատությունը՝ որպես իրավունքի գերակայության, ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդման հարցերում առանցքային դերակատար, կարող է առանցքային դեր ունենալ Հայաստանում դրանց զարգացման ու ամրապնդման համար»:
 
Նա նաև հավելել է. «Սրանից քիչ առաջ էլ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ն էր ընդունել նման փաստաթուղթ:
Այս պահին միայն նշեմ, որ հպարտություն է, երբ միջազգային ամենահեղինակավոր մակարդակներում հայտարարվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի «A» կարգավիճակի, որևէ մեկից կախում չունենալու, իսկական անկախ լինելու և երկրում ունեցած առանցքային դերի մասին:
 
Շնորհակալություն եմ հայտնում մեր միջազգային գործընկերներին մեր աշխատանքը գնահատելու համար, իսկ մեր ողջ անձնակազմին շնորհավորում եմ նման պատվաբեր գնահատականների արժանանալու համար:
 
Իսկ փաստաթղթերի էությանը մանրամասն առաջիկայում դեռ կանդրադառնամ»:
 

  • Կիսվել: