չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքները պետք է լիարժեք պաշտպանված լինեն․ Անահիտ Մանասյան

Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքները պետք է լիարժեք պաշտպանված լինեն․ Անահիտ Մանասյան

Ազգային փոքրամասնությունների իրավունքները պետք է լիարժեք պաշտպանված և խթանված լինեն Հայաստանում։ Այս մասին մայիսի 19-ին մի շարք ուսանողների հետ Արմավիրի մարզի Ակնալճի եզդիների հոգևոր կենտրոն իր այցելության ժամանակ ասել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

Այցին մասնակցել են նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, խորհրդարանում Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը, եզդիական համայնքի և Պաշտպանի ներկայացուցիչները:

Հոգևոր կենտրոնի տարածքով իրականացված շրջայցի ընթացքում Ռուստամ Բաքոյանն ուսանողներին ներկայացրել է եզդի ժողովրդի և տաճարի կառուցման պատմությունը:

Возможно, это изображение 12 человек и памятник

Անահիտ Մանասյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը և խթանմանը վերաբերելի խնդիրները համատեղ ջանքերով լուծելու կարևորությունը։

Возможно, это изображение 12 человек, памятник и храм

«Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն ու խթանումը։ Նրանց իրավունքները պետք է լիարժեք պաշտպանված և խթանված լինեն Հայաստանում: Ազգային փոքրամասնությանը պատկանելությունը՝ որպես խտրականության հիմք, պետք է ընդհանրապես բացառել մեր հասարակությունից»,-նշել է Պաշտպանը:

Возможно, это изображение 8 человек

Ուսանողները հնարավորություն են ունեցել նաև հարցեր ուղղել Պաշտպանին, մասնավորապես՝ Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության և խթանման առնչությամբ:

Անահիտ Մանասյանը, կարևորելով նման ուսուցողական հանդիպումների կազմակերպումը, վստահեցրել է, որ վերջիններս կրելու են շարունակական բնույթ:

Возможно, это изображение 6 человек, огонь и текст

Возможно, это изображение 10 человек и памятник

Возможно, это изображение 9 человек и памятник

Возможно, это изображение 6 человек

  • Կիսվել: