ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀՀ ՃՈ-ն թույլատրել է 1908 տրանսպորտային միջոցի մուտքը Արցախ

ՀՀ ՃՈ-ն թույլատրել է 1908 տրանսպորտային միջոցի մուտքը Արցախ

Ճանապարհային ոստիկանությունը և տարածքային ստորաբաժանումները ապրիլի 6-ի դրությամբ թույլատրել են 1908 տրանսպորտային միջոցի մուտքը Արցախի Հանրապետություն, իսկ 575-ի մուտքը արգելվել է։

Ապրիլի 6-ի մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը՝ ներկայացելով Հայաստանի ոստիկանության կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում իրականացված աշխատանքները։
 
«Կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման նպատակով Ճանապարհային ոստիկանությունը և տարածքային ստորաբաժանումները շարունակում են  իրենց ծառայությունը դեպի Արցախի Հանրապետություն տանող ճանապարհներին՝ ժամանակավորապես արգելելով բոլոր անձանց մուտքը Արցախի Հանրապետության տարածք՝ չհաշված այն բացառությունները,որոնք նախօրոք շեշտված էին»,- նշեց Մհրյանը։

  • Կիսվել: