չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՀՀ ՄԻՊ-ը և ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարը քննարկել են իրավապաշտպանության ոլորտում գործակցելու ուղիները

ՀՀ ՄԻՊ-ը և ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարը քննարկել են իրավապաշտպանության ոլորտում գործակցելու ուղիները

Մայիսի 23-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ։
 
Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը և ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան քննարկել են իրավապաշտպանության ոլորտում գործակցելու ուղիները։
 
Քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ազգային իրավապաշտպան ինստիտուտների փոխգործակցության լայն օրակարգն ու ուղիները։ Ինչպես նաև երկուստեք վերահաստատվել է հանձնառությունը շարունակելու սերտ համագործակցությունը։
 
ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարը առաջարկել է հանդիպել Ռուսաստանում և այցելել Մարդու իրավունքների տուն. Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը սիրով ընդունել է հրավերը։

  • Կիսվել: