հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՀՀ ՄԻՊ-ն արտահերթ զեկույց է հրապարակել «Աբովյան» ՔԿՀ-ի վերաբերյալ

ՀՀ ՄԻՊ-ն արտահերթ զեկույց է հրապարակել «Աբովյան» ՔԿՀ-ի վերաբերյալ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն արտահերթ հրապարակային զեկույց է ներկայացրել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կանանց, անչափահասների և օտարերկրացիների իրավունքների ապահովման վերաբերյալ:

«Աբովյան» ՔԿՀ-ում պահվել է ազատությունից զրկված 66 անձ, որից 40-ը կալանավորված անձ են եղել, 26-ը՝ դատապարտված անձինք: 66 անձանցից 4-ը անչափահասներ են՝ արական սեռի անչափահաս անձինք, և 1 անձ, որի չափահասության տարիքը վրա է հասել ազատության զրկման վայրում:

Պետք է նշել, որ անչափահաս՝ ազատությունից զրկված անձանց պահման պայմանները որևէ ձևով չեն տարբերվել չափահասների պահման պայմաններից:

  • Կիսվել: