երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը մասնակցել է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին. ի՞նչ են նրանք արձանագրել

ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը մասնակցել է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին. ի՞նչ են նրանք արձանագրել

ՀՀ ԿԸՀ պատվիրակությունն ԱՊՀ դիտորդական առաքելության կազմով մասնակցել է 2023 թվականի մարտի 19-ին կայացած Ղազախստանի Հանրապետության արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ ՀՀ ԿԸՀ-ից ԱՊՀ դիտորդական առաքելության կազմում ներառված են եղել ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը և ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը։

ԿԸՀ-ից հայտնում են, որ ԱՊՀ անդամ երկրների դիտորդներն այցելել են 832 ընտրատեղամասեր։ Վերջիններս իրենց ամփոփիչ զեկույցներում արձանագրել են, որ ընտրությունների ընթացքի դիտարկման համար անհրաժեշտ պայմաններ են ստեղծվել թե՛ տեղական և թե՛ միջազգային դիտորդների համար։

Ընտրատեղամասերը համալրված են եղել անհրաժեշտ սարքավորումներով։

  • Կիսվել: