կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հետախուզվում էր խարդախության և խարդախության փորձի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար

Հետախուզվում էր խարդախության և խարդախության փորձի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ խմբի կողմից հոկտեմբերի 20-ին Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 37-ամյա Գարիկ Ս.-ն, որը ապրիլի 5-ից ոստիկանության Թալինի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը) և 34-178-րդ (Խարդախության փորձը) հոդվածների մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Խափանման միջոցը՝ կալանք:

Նա ներկայացվել է ոստիկանության Թալինի բաժնի աշխատակիցներին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: