երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հետախուզվում էր անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու մեղադրանքով

Հետախուզվում էր անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու մեղադրանքով

Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ապրիլի 16-ին Մասիս քաղաքի հրապարակում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 42-ամյա Արսեն Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի (Անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը) 2-րդ մասի մեղադրանքով:

 

Նա ներկայացվել է նախաքննական մարմին:

 

Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:

  • Կիսվել: