ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հետախուզվողներ են հայտնաբերվել

Հետախուզվողներ են հայտնաբերվել

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 8-ին Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան վերադառնալուց հետո Վաղարշապատի բաժին է տեղափոխվել 40-ամյա Արթուր Ն.-ն, որը 2020 թ. հունվարի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 329-րդ (Պետական սահմանն ապօրինի հատելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

***

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների և պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 8-ին, ժամը 06.00-ին, Կոմիտասի պողոտայում հայտնաբերվել և Արաբկիրի բաժին է բերման ենթարկվել 38-ամյա Գագիկ Վ.-ն, որը ապրիլի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի (Ծանր վիրավորանքը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Գագիկ Վ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:

***

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 8-ին Մամիկոնյանց փողոցում հայտնաբերել և Մաշտոցի բաժին բերման են ենթարկել 20-ամյա Էդգար Ք.-ին, որը ապրիլի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

***

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները ապրիլի 8-ին բաժանմունք բերման են ենթարկել 30-ամյա Կարեն Գ.-ին, որը ապրիլի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

 

***

Ոստիկանության Չարբախի բաժանմունքի քրեական հետախույզները ապրիլի 7-ին, ժամը 01.50-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 20-ամյա Դավիթ Ռ.-ին, որը հունվարի 6-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

  • Կիսվել: