չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հերթական խոշոր չափի թմրանյութի հայտնաբերման դեպքը՝ Դավիթաշենում. 23-ամյա կասկածյալը Nissan-ով տեղափոխվեց ոստիկանություն

Հերթական խոշոր չափի թմրանյութի հայտնաբերման դեպքը՝ Դավիթաշենում. 23-ամյա կասկածյալը Nissan-ով տեղափոխվեց ոստիկանություն

Հերթական խոշոր չափի թմրանյութի հայտնաբերման դեպքը ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները հայտնաբերել են նոյեմբերի 22-ին, հաղորդում է Shamshyan.com-ը:

ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Nissan մակնիշի ավտոմեքենայի վարորդի մոտ թմրամիջոց կա: Պարեկները կասկածյալի Nissan մակնիշի ավտոմեքենան հայտնաբերել են Դավիթաշեն 2-րդ թաղամասում, որտեղից վարորդին, ապօրինի թմրամիջոց պահելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք:

Արդեն տեղում  պարզվել է, որ նա Երևանի բնակիչ 23-ամյա Ա. Զ.-ն է, ում մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է զիպ փականով 20 հատ պոլիէթիլենային տոպրակ՝ լցված սպիտակ բյուրեղանման զանգվածով՝ ընդհանուր 16.47գ. կշռով, 8 կպչուն ժապավենով պոլիէթիլենային տոպրակներ՝ լցված ընդհանուր 6.24գ. կշռով բյուրեղանման զանգվածով:

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով կնիքվել և տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

  • Կիսվել: