ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հեռակառավարվող թռչող սարքի միջոցով փորձել են «Սևան» ՔԿՀ բջջային հեռախոսներ փոխանցել

Հեռակառավարվող թռչող սարքի միջոցով փորձել են «Սևան» ՔԿՀ բջջային հեռախոսներ փոխանցել

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի և անվտանգության ապահովման բաժնի ծառայողները մարտի 7-ի հերթական շրջայցի ժամանակ՝ մոտավորապես ժամը 23:50-ի սահմաններում, նկատել են, որ հիմնարկի մասնաշենքերից մեկին է մոտենում հեռակառավարվող թռչող սարք: Մոտենալով տվյալ մասնաշենքին՝ սարքը վայր է գցել դեղին պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված կասկածելի առարկա:

Ծառայողների կողմից հայտնաբերված փաթեթում առկա են եղել 2 բջջային հեռախոս և բջջային հեռախոսի լիցքավորման սարք: 

 

  • Կիսվել: