ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայտնի է, թե երբ ՍԴ-ն կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը

Հայտնի է, թե երբ ՍԴ-ն կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործով որոշումը կհրապարակվի այսօր 2021թվականի հուլիսի 17-ին, ժ.21:00-ին դռնբաց նիստում։
 
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՍԴ խոսնակ Եվա Թովմասյանը:
 

Հիշեցնենք, որ քաղաքական 4 ուժեր դիմել են ՍԴ՝ վիճարկելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած՝ ընտրությունների վերաբերյալ վերջնական արդյունքները։  ՍԴ-ում դատավարությունը մեկնարկել էր հուլիսի 9-ին: Սահմանադրական դատարանը որոշումը պետք է հրապարակի մինչև այս օրվա ավարտը:

 

  • Կիսվել: