չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Հայտնի է Պեմզաշենի սահմռկեցուցիչ սպանության գործով առաջին դատական նիստի օրը. տուժողի ներկայացուցիչ

Հայտնի է Պեմզաշենի սահմռկեցուցիչ սպանության գործով առաջին դատական նիստի օրը. տուժողի ներկայացուցիչ

Պեմզաշենում մոր և երկու երեխայի սահմռկեցուցիչ սպանության գործով առաջին դատական նիստը կկայանա նոյեմբերի 9-ին՝ ժամը 12:30-ին, Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է տուժողի ներկայացուցիչ Գարիկ Գալիկյանը։

«Ինչպես խոստացել էի, տեղեկացնեմ, որ Պեմզաշենի գործով նախաքննությունը ավարտվել է, և ընտանիքի սահմռկեցուցիչ սպանության գործով առաջին դատական նիստը տեղի կունենա 2023 թվականի նոյեմբերի 9֊ին, ժամը 12.30, Երևան քաղաքի ընդգանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթ նստավայրում»,- գրել է նա։

 

  • Կիսվել: