շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հայտնի է՝ ովքե՛ր են այս պահի դրությամբ միացել Արմեն Աշոտյանի պաշտպանության հանրային նախաձեռնությանը

Հայտնի է՝ ովքե՛ր են այս պահի դրությամբ միացել Արմեն Աշոտյանի պաշտպանության հանրային նախաձեռնությանը

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ներկայացրել է, թե ովքեր են այս պահի դրությամբ միացել ի պաշտպանություն Արմեն Աշոտյանի և մյուս քաղբանտարկյալների կազմակերպված նախաձեռնությանը.

Ցուցակը կհամալրվի այսօր երեկոյան։

1. Գերաշնորհ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան - Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ

2. Արթուր Մարտիրոսյան - կոնֆլիկտաբան, բանակցային գործի մասնագետ, ԱՄՆ CM & Partners ընկերության ավագ խորհրդատու

3. Արթուր Աթանեսյան - ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

4. Ռուբեն Մելքոնյան - պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, թուրքագետ

5. Արթուր Խաչիկյան - ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

6. Գևորգ Դանիելյան - իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի վաստակավոր իրավաբան

7. Աղասի Միքայելյան - Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ

8. Վարդան Պողոսյան - Միջազգայնագետ, սահմանադրական իրավունքի մասնագետ

9. Վարդան Արամյան - Հանրային ֆինանսների խորհրդատու, ՀՀ ֆինանսների նախկին նախարար

10. Դավիթ Անանյան - «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար

11. Արփինե Հովհաննիսյան - ՀՀ արդարադատության նախկին նախարար

12. Ավետիք Իշխանյան - Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան

13. Միքայել Մալխասյան - պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

14. Վահե Դավթյան - քաղաքական գիտությունների դոկտոր, «Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» հ/կ նախագահ

15. Թևան Պողոսյան - քաղաքագետ, հասարակական գործիչ

16. Հովհաննես Գրիգորյան - սոցիոլոգ

17. Էդգար Ղազարյան - ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար

18. Սուրեն Սարգսյան - քաղաքագետ

19. Վահե Հովհաննիսյան - «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ

20. Արմինե Ադիբեկյան - Ադրբեջանի հարցերով փորձագետ, սոցիոլոգ

21. Հարություն Հարությունյան - «5-րդ ալիքի» գործադիր տնօրեն

22. Սաթիկ Սեյրանյան - Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր

23. Սպարտակ Սեյրանյան - հանրային գործիչ

24. Աննա Իսրայելյան - լրագրող

25. Կարեն Քոչարյան - քաղաքական վերլուծաբան

26. Վիգեն Հակոբյան - քաղաքական տեխնոլոգ, վերլուծաբան

27. Նարեկ Գալստյան - 24News.am-ի տնօրեն

28. Կարպիս Փաշոյան - լրագրող

29. Ռուբեն Մխիթարյան - պրոդյուսեր, հանրային գործիչ

30. Ռոբերտ Հայրապետյան - իրավաբան

31. Հրանտ Մելիք-Շահնազարյան - «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար

32. Արմեն Մինասյան - քաղաքագետ

33. Վարուժան Գեղամյան - թյուրքագետ

34. Սերգեյ Մելքոնյան - արևելագետ

35. Էդգար Էլբակյան - քաղաքագետ

36. Կարեն Իգիթյան - կովկասագետ

37. Գառնիկ Դավթյան - ադրբեջանագետ

38. Սամվել Չախալյան - «Բիզնես 24»-ի տնօրեն

39. Հրանտ Միքայելյան - քաղաքագետ, տնտեսագետ

40. Նարեկ Մարգարյան - երգիծաբան

41. Հովհաննես Մանուչարյան - Groong պոդքաստի համահիմնադիր

42. Ավետ Ադոնց - ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

43. Կարեն Վրթանեսյան - ռազմական փորձագետ

44. Գեղամ Մանուկյան - ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ

45. Ֆադեյ Չարչօղլյան - ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

46. Ալիսա Գևորգյան - լրագրող, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայր

47. Խորեն Մարդոյան - Համայնքային հասարակական գործիչ (Կանադա, Տորոնտո)

48. Աննա Մնացականյան - Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի տնօրեն

49. Վահագն Մելիքյան - ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

50. Աշոտ Մինասյան (Երկաթ) - ռազմական գործիչ

51. Մհեր Մկրտչյան - կինոռեժիսոր

Ավելի վաղ հայտնել էինք, որ փաստաբան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր. ՛՛Նախաձեռնում ենք Արմեն Աշոտյանի և մյուս քաղբանտարկյալների հանրային աջակցության գործընթաց։ Ստորև ներկայացվող հայտարարությանը միանալ ցանկացող հանրային գործիչներին առաջարկում ենք կապ հաստատել նախաձեռնող խմբի հետ՛՛:

  • Կիսվել: