չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Հայտնի է՝  ով է այրել Մահաթմա Գանդիի հուշարձանը․ մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

Հայտնի է՝ ով է այրել Մահաթմա Գանդիի հուշարձանը․ մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

Հալաբյան փողոցում Մահաթմա Գանդիի արձանի այրման գործով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել, այս մասին ասված է դատալեքս հանրային տեղեկատվական հարթակում։

Կարեն Վրեժի Ատանեսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հրկիզման եղանակով ուրիշի զգալի չափերով գույքը վնասելու դիտավորությամբ 2021 թվականի ապրիլի 24-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, գնացել է Երևան քաղաքի Հալաբյան և Մարգարյան փողոցների հարակից տարածքում՝ «Արմենիա» բժշկական կենտրոնի դիմացի այգում տեղադրված Մահաթմա Գանդիի հուշարձանի մոտ և իր մոտ եղած պոլիէթիլենային շշի մեջ գտնվող բենզին տեսակի վառելիքը լցրել է հուշարձանի պատվանդանի վրա, ապա իր մոտ գտնվող կրակայրիչով բոցավառել է և դրանով հրկիզել է Մահաթմա Գանդիի հուշարձանը և պատվանդանը և հեռացել՝ «Երևան» համայնքին պատճառելով 65.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Նշենք, որ ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել էր Հնդկաստանի անկախության և պետականության խորհրդանիշ, խաղաղության առաջամարտիկ և հումանիստ Մահաթմա Գանդիի հուշարձանի պատվանդանի կոտրումը և հրկիզումը: 

 

  • Կիսվել: